Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9282 դեպք, որոնցից.
- 3386-ն` առողջացած,
- 131 -ը` մահվան ելքով,
- 5715 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 50–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 2-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 58065 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 355 նոր դեպք և 69 առողջացած։ Կատարվել է 984 թեստավորում։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 8927, որից 3317-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 5435-ը, բացասական թեստերը եղել են՝ 57081-ը, մահվան դեպքերը՝ 127-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 48-ը։