Կառավարության որոշումը՝ փոխոստիկանապետերի ամենամյա արձակուրդից հետկանչի վերաբերյալ

Կառավարության վերջին որոշումներից մեկով փոփոխություններ են կատարվել ոստիկանության ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու կարգում։

Եթե նախկինում ոստիկանության պետի տեղակալը արձակուրդից պետք է  վերադառնար վարչապետի որոշմամբ, ապա այժմ վերջինս ամենամյա արձակուրդից հետ է կանչվում միայն բացառիկ դեպքերում։

Օրինակ՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, ոստիկանության պետի համաձայնությամբ, արձակուրդի թույլտվություն տված պաշտոնատար անձի հրամանով, որում նշվում են հետկանչի օրը, ամիսը և չօգտագործված արձակուրդի օրերի թիվը:

Իսկ ոստիկանության պետը ամենամյա արձակուրդից հետ է կանչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Որոշումը մայիսի 28-ին ուժի մեջ է մտել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել