Փաշինյանը թվարկեց մի քանի հիվանդություններ, որոնց ժամանակ պացիենտը ծանր է տանում կորոնավիրուսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստից հետո վարչապետը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը և Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսը ծանր են տանում շաքարային դիաբետ և բարձր զարկերակային ճնշում ունեցող քաղաքացիները, որոնք բավականին տարածված հիվանդություններ են Հայաստանում։

«Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նշված հիվանդությունների առկայությունը հայտնաբերվել է պացիենտի հոսպիտալացվելու հետո։ Մարդիկ մինչև կորոնավիրուսով վարակվելը չեն իմացել այդ հիվանդությունների մասին»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել