Արայիկ Հարությունյանը՝ սեպտեմբերին դասերը վերսկսելու հնարավորության մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ընթացքում  խոսում է սեպտեմբերին դասերը վերսկսելու հնարավորության մասին։

Նա նշեց, որ սեպտեմբերին կարող են բացել դպրոցները, եթե պահպանվեն հակահամաճարակային պայմանները։

«Գոնե տարրական դասարանների աշակերտները պետք է նորմալ դասի հաճախեն, որպեսզի հետագայում անհրաժեշտության դեպքում կարողանան դասերը սովորել նաև հեռավար եղանակով։ Պետք է կորոնավիրուսի դեմ պայքարել այնպես, որ հնարավոր լինի այդ աշակերտներին ուղարկել դպրոց։ Պահել դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու կանոնները։ Հայաստանում շուրջ 400 հազար աշակերտ կա, և եթե նրանք պահեն կանոնները, հսկայական աշխատանք իրականացրած կլինեն։Երեխաները, դպրոցականները կարող են շատ թեթև տանել վարակումը, բայց եթե նրանք այդ վարակը փոխանցեն իրենց տարեց հարազատներին, ապա նրանք կարող են չդիմանալ կորոնավիրուսային հիվանդությանը և մահանալ»,- նշեց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել