Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից.
- 3317-ն` առողջացած,
- 127 -ը` մահվան ելքով,
- 5435 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 48-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 3-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 57081 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 251 նոր դեպք և 20 առողջացած։ Կատարվել է 1039 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 8676, որից 3297-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 5214-ը, բացասական թեստերը եղել են՝ 56042-ը, մահվան դեպքերը՝ 120-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 45-ը։