Երևանի կենդանաբանական այգին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։
Հայցում ենք ձեր ներողամտությունը։
Հունիսի 2-ից այգին կրկին կաշխատի բնականոն հունով՝ պահպանելով անվտանգության կանոնները»։