Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն(խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին» նախագիծը։
Նախատեսվում է, որ բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կկարողանան կազմակերպվել միայն շինությունում և զբաղեցնել նշված շինություններն ամբողջությամբ կամ զբաղեցնել այդ շինության մեջ առանձնացված մեկ միասնական ոչ բնակելի տարածքը:
Բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կկարողանա կազմակերպվել միայն այն շինությունում, որը`
1) Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի մարզկենտրոնում և Ծաղկաձորի համայնքում, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի մարզկենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի մարզկենտրոնում և Ջերմուկի համայնքում, Սյունիքի մարզի մարզկենտրոնում և Մեղրի համայնքում և Տավուշի մարզկենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից, և վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված շենք-շինությունների՝ խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների` յուրաքանչյուր սպասարկման սրահի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200 քառակուսի մետրը, այդ տարածքում վիճակախաղերի կազմակերպիչները պարտավոր կլիեն ապահովել նաև առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը։
Նախասրահը պետք է գտնվի խաղասրահի կամ բուքմեյքերական գրասենյակի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահում, որտեղ պետք է իրականացվեն հաճախորդների նույնականացումը՝ բացառելով քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց և Լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մուտքը խաղասրահ կամ բուքմեյքերական գրասենյակ։