Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայիսի 20-ին կարգադրություններ է ստորագրել դպրոցում և մանկապարտեզում աուդիտ անցկացնելու վերաբերյալ։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 18-ի N 527-Ա որոշման N2 հավելվածը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին քաղաքապետը կարգադրել է․
1․ 2020 թվականի մայիսի 20-ից մինչև հունիսի 3-ը «Երևանի համար 104 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում իրականացնել 2018-2020 թվականների հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական աուդիտ։ Աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկվել են աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Ա. Ալեքսանյանը (խմբի ղեկավար) և առաջատար մասնագետ Կ. Աբգարյանը:
2․ 2020 թվականի մայիսի 25-ից մինչև հունիսի 5-ը «Երևանի համար 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացնել 2018-2020 թվականների հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական աուդիտ։ Աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկվել են աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Ա.Գևորգյանը (խմբի ղեկավար) և Հ.Հակոբյանը:
Կարգադրությունների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։