Ի՞նչ է մանկավարժական մասնակի կենսաթոշակը և ո՞ւմ է այն տրվում

Համաձայն «Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ  նախարարությունից։

Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնա­գի­տական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտու­թյուններով և պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանա­կա­հատվածները: Մասնակի կենսաթոշակը հաշվարկվում է մասնա­գիտա­կան աշխա­տանքային ստաժին համամասնորեն: Համատեղությամբ աշխատած ժամանա­կա­հատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: Մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրեր գործուղված ուսուցիչներին լրացուցիչ վճարվում է՝

1) գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ,

2) ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ,

3) բնակարանի վարձ` ամսական 10000 դրամ,

4) կեցության այլ ծախսեր` ամսական 5000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել