96-ամյա Սերյոժա Ստեփանյանը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից․ նա կորոնավիրուս ուներ

96-ամյա Սերյոժա Ստեփանյանը դուրս գրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:

Այս մասին հայտնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն: «Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասաց Սերյոժա պապիկը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել