Մայիսի 19-ին ոստիկանության Շենգավիթի բաժին վարչական շրջանի ղեկավարից դիմում էր ստացվել, որ մայիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են վարչական շրջանի մի շարք փողոցներում տեղադրված աղբարկղերի պլաստմասսե կափարիչները:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել են Արարատի մարզի Այնթապ գյուղի երկու բնակիչ, որոնցից մեկը, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին և տվել խոստովանական բացատրութուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: