«Դասացուցակ
Մայիսի 22-ին Առաջին ալիքի եթերում կհեռարձակվեն հետևյալ դասերը.
08։30-ից՝ «Հանրային դաս»
Համաշխարհային պատմություն (10-րդ դասարան)
Թեմա՝ Հասարակական-քաղաքական ուսմունքները և շարժումները նոր ժամանակներում (ազատականություն, պահպանողականություն, ազգայնականություն և սոցիալիզմ)
Հայոց լեզու (8-րդ դասարան)
Թեմա՝ Չթեքվող խոսքի մասեր (ամփոփում)
Մեդիագրագիտություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Ինչպես է կառուցված ինտերնետը (մաս 3)
Ֆիզկուլտուրա
13։20-ից՝ «Բաց դաս»
Մաթեմատիկա. Պարամետրից կախված անհավասարումներ
Ֆիզիկա. Կլապեյրոնի հավասարումը»,- այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հիշեցնենք, որ հեռավար եղանակով ուսուցումը շարունակվում է մինչև ուսումնական տարվա ավարտը. հնգօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մինչև մայիսի 22-ը, վեցօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մինչև մայիսի 23-ը: Բաց թողնված դասերը հաշվառվում են ըստ հեռավար ուսուցմամբ ծածկված ծավալի։
Դպրոցները հաջորդ ուսումնական տարում լրացնում են բաց թողնված դասերը։ Հեռավար ուսուցմամբ նախատեսված ծավալը լրացրած դպրոցների և ուսուցիչների առաջ բաց թողնված դասերի լրացման պահանջ չի դրվում կամ դրվում է միայն բաց թողնված դասերի չափով։
Մանրամասները՝ այստեղ