«Հարգելի հաճախորդներ,
Կոնվերս Բանկը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև 2020 թվականի հունիսի 1-ը։
Մինչև այդ ժամանակահատվածը չկատարված վարկային պարտավորությունները ժամկետանց չեն համարվի և հետևաբար դրանց նկատմամբ տույժ, տուգանքներ չեն կիրառվի:
Այդ ժամկետից հետո տարբեր վարկատեսակների գծով մարումների աջակցման նպատակով նախատեսվող միջոցառումների համալիր փաթեթի մանրամասները կհրապարակվեն առաջիկա օրերին:
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։
Մանրամասների համար՝ www.conversebank.am, (+374 10) 511 211»,-այս մասին հայտարարություն է տարածել բանկը: