Ես գիտեմ՝ այս ամենի հետևում ով է կանգնած, այս ամենը պատերազմ է, լկտի արշավ․ Դիանա Գասպարյանը՝ Արթուր Ասատրյանի մասին

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում զրուցում է էջմիածնեցիների հետ։ Թեման՝ Էջմիածնում հայտնի Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի գործունեությունն է՝ ըստ Գասպարյանի՝ ընդդեմ իրեն։

«Արթուր Ասատրյանի աներոջ անունով, բայց իրականում դա Արթուր Ասատրյանի համար է, վարելահողի վրա մեկնարկել է ապօրինի ինքնակամ շինարարություն։ Քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները դա արձանագրել են, ինչին հետևել է վարչական վարույթ, կառուցապատողը որևէ առարկություն չի արել, վճարել է 200 հազար դրամ տուգանքը։ Այդ ամենից հետո սկսվել է կեղտոտ արշավ իմ, իմ ընտանիքի և Էջմիածնի քաղաքապետարանի դեմ։ Ես հայտարարում եմ, որ այս ամենը սկսվել է Արթուր Ասատրյանի կամ բոլորիդ հայտնի Դոն Պիպոյի հանձնարարությամբ, թողտվությամբ և հստակ ցուցումներով։ Այդ մարդը նեղսրտել է, որ քաղաքապետը հանդգնել է չկատարել իր պատվերը», -հայտարարել է Դիանա Գասպարյանը՝ հավելելով, որ Ասատրյանը կարող է քաղաքապետարանին մուծել գումար (շուրջ 36 մլն դրամ) և օրինականացնել ինքնակամ շինությունը։

Ավելին, նույն անձը, ըստ քաղաքապետի, ինքնակամ շինարարություն է սկսել Մայր տաճարի դիմաց, որի վերաբերյալ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսն է մտահոգություն հայտնել քաղաքապետին նրա հետ հանդիպման ժամանակ։ Քաղաքապետը նկատել է, որ Արթուր Ասատրյանը ամեն կերպ փորձեր է արել, ոչ ֆորմալ կառավարել քաղաքը։

«Հարգելի պարոն Ասատրյան, միգուցե դուք շրջապատել եք ձեզ կամակատարներով, բայց իմացեք՝ Էջմիածնի քաղաքպետը չի կարող լինել ձեր կամակատարը։ Այս ամենը պատերազմ է, լկտի արշավ, որը ոչ միայն ուղղված է քաղաքապետի, այլ նաև յուրաքանչյուր էջմիածնեցու դեմ», -հայտարարել է Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/videos/2812120915687689

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել