IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև հունիսի 1-ը

«Այդ ընթացքում վարկային հերթական մարումները չիրականացնելու կամ մասամբ իրականացնելու դեպքում Ձեր վարկը չի դասակարգվի, ժամկետանց չի համարվի, տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվի, վարկային պատմությունը չի տուժի։

Հունիսի 1-ից հետո կգործի Բանկի կողմից դեռևս ապրիլի 2-ին հայտարարված փաթեթային աջակցությունը։ Մասնավորապես՝

Վարկային արձակուրդի ավարտից հետո կկազմվեն վարկային նոր գրաֆիկներ այնպես, որ ֆիզիկական անձ հաճախորդները հաջորդող 3 ամսվա ընթացքում կստանան արտոնյալ ժամանակահատված մայր գումարի համար, այսինքն կվճարեն միայն տոկոսագումարները։

Մարտի 17-ից սկսած չկատարված պարտավորությունները կբաշխվեն վարկի մարման հաջորդող ամբողջ ժամանակահատվածի վրա։ Անգրավ և առանց երաշխավորության վարկերի դեպքում Բանկը 12 ամսով ավտոմատ կերկարաձգի նաև վարկի մարման ժամկետը։
Իրավաբանական անձանց Բանկը ցուցաբերում է անհատական մոտեցում։

IDBank-ի կողմից տրամադրված վարկային արձակուրդի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միաժամանակ հորդորում ենք հնարավորության դեպքում վճարումները կատարել հեռավար եղանակներով՝ IDBanking.am առցանց հարթակով, Idram հավելվածով, ինչպես նաև IDBanking 24/7 գոտիների միջոցով՝ օգտվելով նաև 300-ից ավելի այլ ծառայություններից։

Վճարե՛ք առանց Ձեր առողջությունը վտանգելու»,-նշված է բանկի հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել