Շիրակի մարզում արձանագրվել է որսագողության դեպք․ որսվածը՝ Կարմիր գրքում գրանցված թռչուն է

2020 թվականի մայիսի 9-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության, Շիրակի և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցների կողմից համատեղ անցկացրած շրջայցի ընթացքում, ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի Մուսայելյան բնակավայրի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք։

Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ՝ Հ.Հ-ի և ինքնությունը հաստատող փաստաթուղթ չունեցող քաղաքացու մոտից առգրավվել են 2 հատ որսորդական հրացան (ՄՌ-153, և Հայկավան համայնքի բնակիչ՝ Ս.Ս.-ի անվամբ գրանցված ՄՌ-155 որսորդական զենքեր), 1 փամփշտակալ՝ 34 հատ փամփուշտով և 2 հատ որսված՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կրկնակտցար (дупель) տեսակի թռչուն։

Առգրավված զենքն ու զինամթերքն ի պահ է հանձնվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնին։ Նախապատրաստվում են նյութեր, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք։

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել