Բաժնի պետի թափուր պաշտոն՝ Արարատի մարզպետարանում

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետի (ծածկագիր՝ 91-3.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետի (ծածկագիր՝ 91-3.2-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի օրինակը կցվում է:

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետի (ծածկագիր՝ 91-3.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Արարատի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60) ներկայացնեն հետևյալփաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),

2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնելհանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6. մեկլ ուսանկար՝ 3X4 չափսի,

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մայիսի 7-ից մինչև 2020 թվականի մայիսի 18-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, ք. Արտաշատ , Օգոստոսի 23/60 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 19-ին՝ ժամը11:00-ին, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ1-10, 12-18, 20, 21, 25,27, 31, 32, 35-38, 40, 41, 44, 46-49, 51,57,58, 64, 66, 70, 72, 73, 88-93,102-104, 106, 108-111, 179, 180, 182-184, 186, 188
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150151

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 4-7, 9-12, 15, 17-24, 27,28, 30, 33, 34, 36-38
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150576

«Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենք
Հոդվածներ ՝ 2-8, 13-14, 17-20, 22-23, 25-26, 34, 37, 42-44
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150549

«Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենք
Հոդվածներ2, 3, 6, 8, 11,18, 19, 24, 33, 35,45, 78,82, 83,
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150060

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ2,3, 4,5, 6, 7,8, 9, 10, 12, 13, 14,15,16, 19, 20, 22, 23
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150574

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին » ՀՀ օրենք
Հոդվածներ 3, 4, 5, 6, 7, 10, 15, 17, 19
http://www.irtek.am/views/act.aspx?aid=25859
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 1, 2, 3, 4
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150114

«Տեղական տուրքերի և վճարների մասին »ՀՀ օրենք
Հոդվածներ 3, 8, 11
http://www.irtek.am/views/act.aspx?aid=3714

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։
1. Տեքստայինխմբագրիչներ, ¢1.1, 1.5,
2. Համակարգչայինհմտություններ¢2.3,
3. Ինֆորմացիայիքանակիչափում¢3.3,
4.Էլեկտրոնայինաղյուսակներ¢6.6, 6.3,
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան,
1.էլեկտրոնային աղյուսակներ¢1.2, 1.3,
2.Համակարգչայինհեռահաղորդակցուղիներ¢2,
3. Գրաֆիկականխմբագրիչներ¢3.1,
4.տվյալներիհենքեր¢8.3 :
http://fliphtml5.com/fumf/irey/

Հայոց լեզու և հայ գրականություն 2018 թվական, Շտեմարան 1, բաժին 1,2
Գրավոր խոսք,
Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակչություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ. Էջեր՝ 70-129
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը՝ ttps://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

• «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

• «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Արարատի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60 ), հեռախոսահամար՝ 0235-2-45-11, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել