Վարչապետի որոշմամբ Թեղուտի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ հետազոտության ուսումնասիրության համար խումբ է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին որոշում է ստորագրել, որի համաձայն «Թեղուտ Մայնինգ» ՓԲ ընկերության պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ։

« Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.
2) երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»,-ասվում է որոշման մեջ։

Որոշմամբ հաստատվել է նաև խմբի անհատական կազմը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել