Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, որոնցից.
- 1359-ն` առողջացած,
- 46-ը` մահվան ելքով,
- 1970 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 17-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 32561 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 79 նոր դեպք և 34 առողջացած։ Կատարվել է 971 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 69 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 3313, որից 1325-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1928-ը, բացասական թեստերը եղել են՝ 31590-ը, մահվան դեպքերը՝ 45-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 15-ը։