Վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք իրենց առավելագույն ինտենսիվությանը կհասնեն մայիսի 10-ին։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Առանձին վայրերում, այդ թվում նաև Երևանում դրանք կլինեն բավականին ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ»,-նշել է նա։