Տուգանքներ՝ սգո ծիսակատարությունների և առևտրի ոլորտներում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ 158-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի, շրջիկ առևտրի կետերում վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի կամ շրջածախ առևտրի միջոցով վաճառքի կազմակերպչի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելու դեպքում։

Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 100-200 հազար դրամի չափով:

Առևտրի օբյեկտից դուրս սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշներ ցուցադրելը, ինչպես նաև սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքներ վաճառող օբյեկտների ցուցափեղկերն ու մուտքերը վարագուրապատված կամ մգավորված ապակիներով չլինելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 20-30 հազար դրամի չափով:

Մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300 հազար դրամի չափով:

18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը` առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` 50 հազար դրամի չափով:

18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:

Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայությունը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 10-20 հազար դրամի չափով:

Վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ`20 հազար դրամի չափով:Վարչական իրավախախտումների վերաբերյալ 158-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի, շրջիկ առևտրի կետերում վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի կամ շրջածախ առևտրի միջոցով վաճառքի կազմակերպչի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելու դեպքում։

Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 100-200 հազար դրամի չափով:

Առևտրի օբյեկտից դուրս սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշներ ցուցադրելը, ինչպես նաև սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքներ վաճառող օբյեկտների ցուցափեղկերն ու մուտքերը վարագուրապատված կամ մգավորված ապակիներով չլինելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 20-30 հազար դրամի չափով:

Մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300 հազար դրամի չափով:

18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը` առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` 50 հազար դրամի չափով:

18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:

Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայությունը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 10-20 հազար դրամի չափով:

Վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ`20 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել