Հայաստանի Հանրապետության աստիճանաշնորհման համակարգի 27-ամյա պատմության մեջ մեկ անձ եղել է 126 ատենախոսությունների ղեկավար/խորհրդատու, իսկ մեկ այլ անձ 254 ատենախոսությունների ընդդիմախոս: Այս մասին հայտնում է կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։
«Սրանք ռեկորդային թվեր են։ Ու բացառված չի, որ ամբողջ աշխարհում ռեկորդային»,-նշել է նա: