Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շուշիի շրջանային բուժմիավորումը հանդիսանում է Արցախում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) անձանց համար նախատեսված մեկուսարան, շենքային պայմանների բարելավման նպատակով ներկայումս պետական միջոցներով վերանորոգվում է բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքը: