Մայիսի 2-ին, ժամը 11-ի սահմաններում, Վերին Դվին գյուղի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը վնասել են տան դիմաց կայանած իր մեքենան:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց` ժամը 1-ից մինչև 8-ն ընկած ժամանակահատվածում ինչ-որ մեկը կոտրել էր տուժողի «Լադա Գրանդա» մակնիշի մեքենայի պատուհանը, բացել շարժիչի կափարիչը և գողանալու հարմար բան չգտնելով՝ տան բակից հափշտակել էր տանտիրոջ բենզասղոցն ու փախել:
Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 44-ամյա մի բնակիչ:
Ժամը 16.30-ի սահմաններում կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: