Հիմնանորոգվելու է Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7 կլիոմետրանոց հատվածը․ Գնել Սանոսյան

Պետական միջոցների հաշվին այս տարվա ընթացքում հիմնանորոգվելու է Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7 կլիոմետրանոց հատվածը, որը սկսվում է Երանոս համայնքի տարածքից եւ ավարտվում Ծակքար գետի կամրջի մոտ:

Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Ծրագրի իրականացման համար պետական միջոցներից հատկացվել է 796 միլիոն դրամ: Շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում: Ծրագրով նախատեսվում է 2 կամրջի ամրացում, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում, որից վերին շերտի մակերսը կկազմի 32 հազար 729 քառակուսի մետր:

Փոսային նորոգումներ կկատարվի 1350 քառակուսի մետր մակերեսով, կտեղադրվեն ճանապարհային նշաններ, որոշակի հատվածներում՝ մետաղական արգելապատնեշներ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել