Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի եւ մարզային տարածքային ստորաբաժանումները հանրապետությամբ մեկ իրազեկման եւ մշտադիտարկման լայնածավալ աշխատանք են իրականացնում։

ԱԱՏՄ տեսուչները տնտեսվարողներին իրազեկում են, որ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 16.03.2020թ.-ի № 298-Ն որոշումը, Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի № 63 եւ № 65 որոշումներով սահմանվել են Որոշման Հավելված 1-ով ժամանակավորապես չսահմանափակված (թույլատրված) տնտեսական գործունության տեսակներով զբաղվելու կանոնները՝ նպատակ ունենալով կանխարգելել տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստիվ պահպանել նշված որոշումների հավելվածներով սահմանված դրույթները․ հղումը՝ https://www.gov.am/files/docs/4038.pdf?fbclid=IwAR1LPR2_JBwxa_hwlvnsjlwV5gyzRvjJ3AimPrn830RItCQU-p0V3ZxUBAM։

«Տեղեկացնում ենք նաև, որ ժամանակավորապես չսահմանափակված գործունեության տեսակներով զբաղվելու ժամանակ տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված կանոնները չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
Միաժամանակ, իրազեկման աշխատանքների ընթացքում իրազեկման թերթիկներ են ուղարկվում հազարավոր տնտեսվարողների էլեկտրոնային հասցեներին, պատրաստվում են տեղեկատվական նյութեր»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել