Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 5-ին, ընթանում է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը։ Օրակարգում 2-րդ ընթերցման են ներկայացվել՝
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- ա) Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին,
բ) «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
գ) «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
- «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
- ա) «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
գ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,
դ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին,
ե) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,
- «Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- ա) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
բ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին։
Օրակարգում են նաև առաջին ընթերցման ներկայացված 10-ից ավելի հարցեր։