Google Meet-ն այժմ անվճար է բոլորի համար

Google Meet վիդեոկոնֆերանսի գործիքն այժմ անվճար է բոլոր նրանց համար, ովքեր ունեն Google account։ Այս մասին հայտնում է Romarketing-ը։

Zoom-ն ունի մի շարք մրցակիցներ, ովքեր ներկա պահին պայքարում են, որպեսզի գերազանցեն Zoom-ին։ Facebook-ի՝ Messenger Rooms-ի թողարկումից հետո, որը վիդեո կոնֆերանսի նոր գործիք է, և անգամ չի պահանջում Ձեզ՝ ունենալ Facebook ակկաունտ, Google-ը որոշեց ավելի ամրապնդել իր դիրքերն անվճար վիդեո կոնֆերանսի գործիքների շրջանում։

Google Meet-ը, որը նախկինում հայտնի էր Hangout Meet անունով, այժմ անվճար է բոլոր նրանց համար, ովքեր ունեն Google Account։ Google-ը նշել է, որ անվտանգությունից ելնելով բոլոր օգտատերերը պետք է մուտք գործեն՝ օգտագործելով իրնց Google ակկաունտները։

Հանդիպումների տևողությունը սահմնափակված չէ և կարող է մասնակցել մինչև 100 հոգի։ Չնայած Google-ը նշել է, որ այն սեպտեմբերի 30-ից սկսած կսահմանափակի հանդիպումների տևողությունը՝ դարձնելով մինչև 60 րոպե։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել