Ամեն ինչ՝ ավանդների փոխհատուցման մասին

Ավանդի փոխհատուցում ստանալու համար կկարողանան դիմել մինչև 1936թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք։

Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայացնում է հետևյալ փատաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ).

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաև դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (ներառում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը) և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.

4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.

5) ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաև`

ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները,

բ. ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները,

գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը և դրա լուսապատճենը,

դ. նոտարի կողմից տրամադրված` զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված՝ զոհվածի (մահացածի) կարգավիճակը հաստատող տեղեկանք, զոհվածի մահվան վկայական և դրանց լուսապատճենները,

ե. տեղեկանք զինկոմիսարիատից` 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ:

Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք փոխհատուցում կարող են ստանալ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:

1993 թվականի հունիսի 10-ից հետո նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրված ավանդը փոխհատուցման ենթակա չէ:

Եթե ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է և մահացած ամուuնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց ողջ ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք:

Ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով:

Ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի գումարը կարող է վճարվել ժառագության իրավունքը ճանաչած անձին, եթե ավանդատուի տվյալները ընդգրկվել են տվյալ ամսվա փոխհատուցման վճարման ցուցակում և մահացել է վճարման ցուցակների ձևավորման օրվա և դրան հաջորդող օրերի ընթացքում:

Հնարավոր չէ, քանի որ ոլորտը կարգավորող իրավական ակտերով բացառություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:

Ավանդների փոխհատուցումը վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից (փոստատար)` տուն առաքելու միջոցով (ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաև բաժանմունքում), համաձայն հաստատված ժամանակացույցի և ըստ փոստատարների համար սահմանված երթուղու:

Համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի փոխհատուցման տրամադրումն իրականացվում է ըստ ստորև բերված սանդղակի.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել