Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը:
Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտնում է, որ ընդհանուր երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է 820 ավտոբուս։ Նախնական շրջանում նախատեսվում է ձեռք բերել 100-ը։
Ավտոբուսների համար դեպո կկառուցվի։ Մայրաքաղաում ընդհանուր կկառուցվի 4 հավաքակայան, որոնք կունենան նաև գազի լիցքավորման կայաններ։
Նոր ավտոբուսներով կփոխարինվեն այն երթուղիները, որոնք չեն կարողանա իրենց շարժակազմը համալրել։ Ներկայումս գործող 111 երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը։
Մանրամասները՝ տեսնայութում
https://www.facebook.com/YerevanCityHall/videos/3711346528885115/