Մայիսի 1-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ երեխաների աջակցության կենտրոնում 16-ամյա երկու պատանի ծեծկռտուքի պատճառով վնասվածքներ են ստացել։ Ժամը 19.30-ին հիվանդանոցից հայտնել են, որ, «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ նշված կենտրոնից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի: Ըստ բժշկի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ պատանուն դանակով մարմնական վնասվածք է պատճառել 19-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 20.30-ին կամավոր ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: