Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Յ. Բիչախչյանի մեղադրանքի:
Յուրի Բիչախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի պահպանության վաշտի 1-ին դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, 2005թ. ֊ հոկտեմբեր ամսին առանձնապես խոշոր չափի գումար խարդախությամբ հափշաակելու դիտավորությամբ Երևան բադաթի Սիքայելյան փողոցի X շենքի թիվ X բնակարանի բնակիչ Սեբոբ Բարսեղյանի վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ տարբեր մակնիշի մարդատար ավտոմեքենաներ ՀՀ ներմուծելու և նրան հանձնելու պատրվակով Բարսեղյանից հափշտակել է առանձնապես խոշոր չափի րնդհանար աոմամբ 33000 ԱՍՆ դոլարին համարժեք 14859900 ՀՀ դրամ գումար։
Բացի այդ, 11.05.2006թ. Բիչախչյանը, զինվորական ծառայությունից ժամանակավոր խուսափելու նպատակով Ս.Բարսեղյանի պահանջով վերցրած գումարը վերադարձնելու պատճառով չի ներկայացել զորամաս՝ մեկնել է Ուկրաինա, իսկ 12.02.2012թ. ՌԴ-ում հայտնաբերվել և 04.09.2012թ. տեղափոխվել է ՀՀ՝ առանց հագելի պատճառների զինվորական ծառայությունից բացակայելով մեկ ամսից ավելի տևողությամբ։
Մեղադրյալի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Աղբյուրը` Իրավաբան.net