Իրավաբանական անձը ենթակա՞ է արդյոք քրեական պատասխանատվության

ՀՀ քրեական օրենսգիրքը հանցանքի համար քրեական պատասխանատվություն նախատեսում է միայն ֆիզիկական անձանց համար: Ի տարբերություն որոշ երկրների` մեր երկրում իրավաբանական անձինք չեն համարվում հանցագործության սուբյեկտ և ոչ մի դեպքում չեն կարող ենթարկվել քրեական պատասխանատվության:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածի` «Քրեական պատաuխանատվության ենթակա է միայն մեղuունակ ֆիզիկական անձը, ով հանցանք կատարելու պահին հաuել է ՀՀ քրեական օրենuգրքով uահմանված տարիքի /հիմնականում` 16, իսկ որոշ դեպքերում ` 14 տարեկանի»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել