Սինգապուրում դատարանը մի քանի շաբաթով ազատազրկել է 4 չինացիների, որոնք անցած տարի նոյեմբերին կազմակերպել էին ավտոբուսների վարորդների գործադուլը:
www.unionstoday.ru կայքի փոխանցմամբ` երկօրյա գործադուլի ժամանակ վարորդները պահանջում էին աշխատավարձի բարձրացում և աշխատանքի պայմանների բարելավում: Դա Սինգապուրում վեջին 26 տարում տեղի ունեցած առաջին գործադուլն էր և դրան մասնակցեցին հարյուրից ավել վարորդներ: Նրանք բոլորն աշխատանքի են հրավիրվել Չինաստանում: Չին վարորդները պնդում են, որ շատ ավելի ցածր են վարձատրվում, քան մալազիացի իրենց գործընկերները:
Գործադուլի 3 կազմակերպիչները դատապարտվել են 6 շաբաթ ազատազրկման, իսկ չորրորդը՝ 7, քանի որ գործադուլի մասին տեղեկատվություն է տարածել համացանցում: Դատավորը նման դատավճռի կայացումը պարզաբանում է նրանով, որ այն կունենա կանխարգելիչ նշանակություն և այսուհետ վարորդները չեն ցանկանա մասնակցել գործադուլի:
Աղբյուրը՝ Իրավաբան.net