Բրյուսելը ոչ միայն Բելգիայի, այլ նաև Եվրոպական միության մայրաքաղաքն է համարվում, քանի որ այնտեղ են հիմնականում իրենց գործունեությունը ծավալում Եվրոպական միության ինստիտուտները: Այդ քաղաքում է տեղակայված նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը:
Սակայն այդ ամենը չի խանգարում Բրյուսելի բնակիչներին ակտիվորեն պայքարել իրենց տնտեսական իրավունքների համար: Այսպես, օրերս www.unionstoday.ru կայքի հաղորդմամբ 40 000 մարդ մասնակցել է աշխատավարձերի բարձրացմանը նվիրված ցույցի, որը կազմակերպվել էր արհմիությունների կողմից: Արհեստակցական միությունն ակնկալում էր 10-15 հազար աշխատողների մասնակցություն, սակայն ակցիային մասնակցեցին մի քանի անգամ ավելի աշխատողներ: Ցույցի ընթացքում իրավախախտումներ չեն արձանագրվել:
Մինչ այդ` այս տարվա հունվարի վերջին, Բելգիայում տեղի ունեցավ տրանսպորտի ոլորտի աշխատողների համապետական գործադուլ: Մարդիկ դժգոհում են բյուջեի կրճատման և կենսաթոշակային տարիքի սպասվելիք բարձրացման դեմ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net