Բարձրաձայն հայհոյե՞լ է բորտուղեկցորդներին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Հովհաննես Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Հովհաննես Մ.-ն մեղադրվում է նրանում, որ 2012թ. դեկտեմբերի 30-ին լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում Մոսկվա-Երևան թիվ 909 չվերթն իրականացնող ինքնաթիռում` վայրէջքից մոտ 1 ժամ առաջ, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն հայհոյել է անհասցե և բորտուղեկցորդներին, որի ընթացքում հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչի հետևանքով ժամանակավորապես խափանվել է չվերթն իրականացնող աշխատակիցների բնականոն աշխատանքը:

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չյեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել