Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ղեկավարությունը հայտարարել է, որ աշխատանքից սեփական դիմումի համաձայն ազատվել է դոցենտ Սերգեյ Սուդակովը, որը զբաղեցնում էր գլոբալ տեղեկատվական համակարգերի և ռեսուրսների ամբիոնի վարիչի պաշտոնը: Խնդիրը կայանում է նրանում, որ սույն թվականի փետրվարին լենտա.ռու կայքը բացահայտել է, որ Սուդակովը ինքն իրեն շնորհել է PHD գիտական աստիճան, որը նա իբր թե ստացել է Հարվարդի համալսարանում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net