Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների դեպքերում և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներում գույքը կարող է օրենքով սահմանված պայմաններում ու կարգով, պետական մարմինների որոշմամբ, վերցվել սեփականատիրոջից` ի շահ հասարակության` դրա արժեքը վճարելու պայմանով:
Այն կոչվում է ռեկվիզիցիա:
Սեփականատերը կարող է դատարանում վիճարկել հարկադրաբար վերցված գույքի հատուցման արժեքի չափը:
Անձը, ում գույքը հարկադրաբար վերցվել է, իրավունք ունի պահանջել, որ իրեն վերադարձվի պահպանված գույքը, եթե վերացել են այն հանգամանքները, որոնց կապակցությամբ կատարվել է ռեկվիզիցիա:
Աղբյուր՝ Իրավաբան.net