Վրաստանի կրթության և գիտության բարեփոխումների պետական հանձնաժողովը մշակել է ուսուցիչների մասնագիտական աճի մասնագիտական զարգացման նախապատրաստման հայեցակարգ, որի առաջին գլխում ամրագրված է, որ մոտ ժամանակներս հանրակրթության համակարգը կունենա ուսուցիչների հսկայական պակաս: Փաստաթղթում բերված վիճակագրության համաձայն` վեջին երեք տարիների ընթացքում 68 584 ուսուցիչներից սերտեֆիկացված են միայն 9 895-ը:
Փաստորեն, ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնը երեք տարիների ընթացքում սերտիֆիկատներ է տրամադրել ուսուցիչների միայն 14%-ին և դա նշանակում է, որ մնացած երկու տարիների ընթացքում սերտիֆիկատներ տրամադրել մնացած 86%-ին ուղղակի անհնար է:
Այսինքն, եթե սերտեֆիկացումը շարունակվի նույն տեմպերով, ապա առնվազը 50 000 ուսուցիչ անգործ կմնա:
Աղբյուրը՝ Իրավաբան.net