Մուրճով և կացնով հարվածներ է հասցրել Գուրգենի գլխին և սպանել

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Լևոն Ա.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 20.02.2012թ. գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր` Նուբարաշեն Ա 2 թաղամասի 14/1 հողակտորում գտնվող կիսակառույց տանը ծագած վիճաբանության ժամանակ սպանելու դիտավորությամբ բռունցքներով, մուրճի և կացնի բութ մասերով դիտավորյալ 20-ից ավելի հարված է հասցրել Գրիգոր Հ.-ի գլխին ու մարմնի տարբեր մասերին, պատճառել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ցուրտ եղանակին նրան տնից դուրս է հանել, որի հետևանքով վերջինս մահացել է:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատարանի կողմից հետազոտվեցին նաև դեպքի վայրը զննության ենթարկելու մասին 21.02.2012թ. արձանագրությունը, ամբաստանյալ Լևոն Ա.-ի մասնակցությամբ դեպքի հանգամանքները վերականգնելու մասին քննչական փորձարարության 22.02.2012թ. արձանագրությունը, դեպքի վայրում` կիսակառույց տնից հայտնաբերված և առգրավված ձյան վրայի արնաման հետքերը:

Դատարանը, գնահատելով դատաքննությամբ հետազոտված բոլոր ապացույցները, դրանք համադրելով իրենց համակցության մեջ, վճռել է Լևոն Ա.-ին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 9 տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ Արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկում:

Լևոն Ա.-ի նկատմամբ որպես կալանավորում կիրառված խափանման միջոցը թողնվել է անփոփոխ և պատժի սկիզբը հաշվվել 2012թվականի փետրվարի 21–ից:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել