Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթոում է գտնվում քրեական գործը ըտ մեղադրանքի`Ռաֆիկ Գ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 22-ին` ժամը 18.00-ի սահմաններում, Երևանի Կարմիր Բլուր գերեզմանատանը բռունցքով և գարեջրի շշով հարվածներ է հասցրել Գյումրի քաղաքի բնակիչ Դավիթ Գ.-ին և այդ եղանակով կյանքի և առողջության համար ոչ վտանագավոր բռնություն գործադրելով` նրանից բացահայտ հափշտակել է 90 000 ՀՀ դրամ գումար` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Մեղադրյալի նկամամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net