«Պահանջում եմ Արմավիրի մարզպետի հրաժարականը». Րաֆֆի Հովհաննիսյան

Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը բարև ասաց Արմավիրի իր ընտրողներին: Մարդիկ բողոքում էին իրենց առօրյա խնդիրներից: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ բոլոր խնդիրները լուծվելու են, բոլոր հայերը վերադառնալու են հայրենիք: Իր ելույթի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը պահանջեց Արմավիրի մարզպետի հրաժարականը: Նրան հանդիպելու եկած մարդկանցից մեկին հետաքրքրում էր. «Սերժի հրաժարականը երբ է լինելու», ՀՀ նախագահի թեկնածուի պատասխանը` կհասնենք, անպայման:

Հիշեցնենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը լինելու է նաև`

11:30-ին` Մեծամորում
12:30-ին` էջմիածինում
13:30-ին` Մասիսում
14:30-ին` Արտաշատում
15:30-ին` Արարատում
16:30-ին` Սուրենավանում
17:30-ին` Արենիում
18: 15-ին` Եղեգնաձորում
19:00-ին` Վայքում

 

Լուսանկարը` Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել