Ապրիլի 16-ը կնշվի որպես Հայ կինոյի օր․ ԿԳՄՍ

Ապրիլի 16-ը կնշվի որպես Հայ կինոյի օր։

Այս մասին տեղեկացնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ապրիլի 16-ին հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն մեր կինոժառանգության լավագույն նմուշները՝ տարբեր շրջաններում ստեղծված հայկական ֆիլմեր, որոնք մեր ինքնության, բնավորության, ապրելակերպի արտացոլումն են:

Այս օրը հեռուստադիտողը հնարավորություն կունենա վայելելու սիրված կինոֆիլմերի մի իրական հրավառություն, դիտելու առանձին հաղորդումներ հայ մշակույթում կարևոր տեղ գրավող կինոարվեստի մասին, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար պատրաստված՝ հայկական կինոյի օրվան նվիրված տեղեկատվական հոլովակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել