Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 16-ի կառավարության նիստին, անդրադարձավ կառավարության կողմից քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրերի ներկայացման մատչելիությանը։
Նա նշեց, որ պետք է այնքան տեղեկություններ տարածվեն, որ բոլոր քաղաքացիներին պարզ լինի, ով կարող է ծրագրերից որևէ մեկի շահառու հանդիսանալ։ «Ես ասում եմ, չգիտեմ ինչ է ՀԾՀ-ն, քաղաքացիներն էլ չգիտեն»,-ասաց նա։
Նշվեց նաև, որ դիմումների բազմաթիվ լինելու հետ կապված որոշ տեխնիկական խնդիրներ են առաջանում, ու հնարավոր չի լինում որոշել՝ անձը ծրագրի շահառու հանդիսանում է, թե՝ ոչ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ եթե տվյալ պահին քաղաքացին չի ընդգրկվել ծրագրում՝ դեռ չի նշանակում դա անհնար է, քանի որ կարող է անձը սխալ է մուտքագրել տվյալները և այլն։ Բացի այդ, հետադարձ կապով քննարկվելու են նաև մերժված դիմումները։
Մանրամասները՝ տեսանյութում