Ինչպես գիտենք, քաղաքացիական կացության ակտերը ենթակա են պետական գրանցման:
Նշված ակտերը գրանցում են նման լիազորություն ունեցող` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները:
ՔԿԱԳ մարմինները կազմված են հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումներից`
- ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունից` իր կառուցվածքային ստորաբաժանումներով և տարածքային մարմիններով,
- ՔԿԱԳ տարածքային բաժիններից, որոնք ունեն համայնքային ենթակայություն և հանդիսանում են համայնքների առանձնացված ստորաբաժանումներ:
ՔԿԱԳ գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներն են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և Ապոստիլի բաժինը և Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվը:
ՔԿԱԳ գործակալության տարածքային մարմիններն են`
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ամուսնության պալատը,
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևանի հատուկ
սպասարկման տարածքային բաժինը` /թաղման բյուրո/:
Նշենք, որ ակտերը գրանցելու համար քաղաքացին պետք է դիմի համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժին, ներկայացնի համապատասխան փաստաթղթերն ու դիմում:
Աղբյուրը` Իրավաբան.net