Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Զ. Մարկոսյանի մեղադրանքի:
Զավեն Թադևոսի Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի իրավաբան, հանցավոր դիտավորությամբ նույն ֆակուլտետի ուանողներից ուսման վարձերը զեղչված վճարելու պատրվակով՝ խաբեությամբ վերցրել է գումարններ:
Մեղադրանքը առաջադրվել է համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասին, այն է՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net