Մահվան պետական գրանցումն իրականացնում է մահացածի վերջին բնակության վայրի, մահը վրա հասնելու վայրի, մահացածի դիակի հայտնաբերման կամ մահվան մասին փաստաթուղթ տված կազմակերպության գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը:
ՔԿԱԳ մարմինը մահացած անձանց անձնագրերը մեկամսյա պարբերականությամբ տալիս է ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման անձնագրային բաժնին, իսկ մահացած զինծառայողների զինվորական գրքույկները՝ տասնհինգօրյա:
Եթե մահը վրա է հասել տրանսպորտային միջոցում՝ ուղերթի ժամանակ, ապա մահվան պետական գրանցումը կարող է կատարել այն տարածքի ՔԿԱԳ մարմինը, որտեղ մահացածն իջեցվել է տրանսպորտային միջոցից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net