Կենտրոն և Նորք Մարաշվարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Հակոբ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Վաղարշակ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Ալվարդ Ա.-ին բարեխիղճ մոլորության մեջ գցելու եղանակով վերջինիս հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, կեղծ խոստումներով Ալվարդ Ա.-ին, իսկ նրա միջոցով նաև վերջինիս մտերիմներ Արմենուհի Ս.-ին, Վարդիշաղ Ե.-ին և Ազգանուշ Ս.-ին խաբելով հայտնել է, թե իբր նրանց համար կարող է շուկայական գներից ակնհայտ ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երևան քաղաքում: Վաղարշակ Ա.-ը, վերջիններիս վստահությունը չարաշահելով, Ալվարդ Ա.-ի միջոցով 2011թ. ամռանը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում ստացել և Ազգանուշ Ս.-ից խարդախությամբ հափշտակել է 5000 ԱՄՆ դոլար, Արմենուհի Ս.-ից` 12.000 ԱՄՆ դոլար, իսկ Վարդիշաղ Ե.-ից` 10000 ԱՄՆ դոլար գումար` ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` 9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27.000 ԱՄՆ դոլար գումար:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net