Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասությանդատարնում քննության է առնվումԱրտակ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով համագյուղացի Վաչիկ Ս.-ի ընկերոջ` ոմն Հակոբի հետ, ապառիկի պայմանագրով ձեռք բերված կենցաղային տեխնիկան արժեքից ցածր գնով վաճառելու վերաբերյալ, 2012թ. մարտի 19-ին համակարգչային գունավոր լազերային տպիչի միջոցով կեղծել է իրավունք վերապահող փաստաթուղթր՝ թիվ 2392 զորամասից 2011թ. փետրվարին ստացված աշխատավարձի վերաբերյալ տեղեկանքի ամսաթիվն ու աշխատավարձի իրական չափը` ակնհայտ կեղծ փաստաթուղթն օգտագործելով, Երևան քաղաքի Գ.ՆԺդեհի 8/52 հասցեում գտնվող «Վենուս էլեկտրոնիկ» ՍՊԸ-ում տեղակայված «ՎՏԲ-Հայաստանբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչության հետ ապառիկի պայմանագիր կնքելով, 19.03.2012թ.՝ խաբեությամբ խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ ստացել է 1.359.000 ՀՀ դրամի սպառողական վարկ, ոմն Հակոբից նախապես ստացած 140.000 ՀՀ դրամով կատարել է կանխավճար, ապառիկ ձեռք է բերել 3 հատ «Տamsung» մոդելի հեռուստացույց, 3 հատ տակդիր և 1 հատ համակարգիչ, որոնք խանութից դուրս հանելուց անմիջապես հետո 710.000 ՀՀ դրամի դիմաց վաճառել է Հակոբին։ Այնուհետև շարունակելով իր հանցավոր մտադրությունը` 20.03.2012թ. Արտակ Ա.-ն «ՎՏԲ-Հայաստանբանկ» ՓԲԸ-ի հետ կնքել է 220.000 ՀՀ դրամի սպառողական վարկ, ոմն Հակոբից նախապես ստացած 35.000 ՀՀ դրամով կատարել է կանխավճար և ապառիկ ձեռք է բերել 1 հատ «DAEWOO» մոդելի սառնարան, որը խանութից դուրս հանելուց անմիջապես հետո 125.000 ՀՀ դրամի դիմաց կրկին վաճառել է Հակոբին, իսկ վաճառքից ստացված գումարն օգտագործել է իր և իր հարազատների կարիքների համար։
Այսինքն, Արտակ Ա.-ն կատարել է հանցանքներ, որոնք նախատեսված են ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325 հոդվածի 1-ին մասով։
Մեղադրանքի պաշտպանությունն իրականցվում է Երևանի կայազորի զինվորական դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net