Արարատի և Վայոց Ձորիմարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող, անչափահաս Մայիս Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 14.12.2012թ Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու տարածքում վիճաբանել է Ա.Խաչատրյանի հետ, որի ընթացքում մետաղյա ձողով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է վերջինիս գլխին և պատճառել առողջության թեթև վնաս` կարճատև քայքայումով:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Արարատի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net